«Փիի կյանքը» հոլիվուդյան երկրորդ ֆիլմն է, որը Չինաստանում ավելի մեծ հեղինակություն է վայելում, քան ԱՄՆ-ում: Հոլիվուդյան ֆիլմերի համար չինական շուկան երկար տարիներ եղել է չափազանց նպաստավոր: Հազվադեպ, սակայն պատահում է, որ ամերիկյան ֆիլմի հեղինակությունը Չինաստանում ավելի մեծ լինի, քան հայրենիքում: Այս մասին գրում է Los Angeles Times-ը:
Նման «իրավիճակում» է հայտնվել 2001 թվականին բեսթսելլեր դարձած վեպի էկրանավորումը, որի ռեժիսորը Էնգ Լին է: Այն օվկիանոսի մեջտեղում լաստանավով հայտնված տղայի մասին է, որին շրջապատել են վայրի կենդանիները:
120 մլն բյուջեով ֆիլմը նոյեմբերի 21-ին թողարկվելուց հետո միայն հյուսիսամերիկյան վարձույթում հավաքել է 69.6 մլն դոլար, իսկ Չինաստանում՝ 84.3 մլն: Ընդհանուր առմամբ ֆիլմի աշխատած գումարն աշխարհում գերազանցում է 129.4 մլն դոլարը:
Նախորդ հաջողակ ֆիլմը չինական կինոշուկայում եղել է եռաչափ «Տիտանիկը»:









































