Դոնեցկի «Շախտյոր»-ի բրազիլացի հարձակվող Լուիս Ադրիանոն խոսել է իր՝ «Նորդշելանդ»-ի դարպասը խփած սկանդալային գոլի մասին, որը հակասում էր արդար խաղի չգրված կանոններին՝ անդրադառնալով նաև Չեմպիոնների Լիգայի առաջիկա փուլին:
«Նման վատ բան ես երբևէ չէի արել, ու հուսով եմ՝ դա չի էլ կրկնվի: Ափսոսում եմ, որ այդ միջադեպը բացասաբար ազդեց «Շախտյոր»-ի կերպարի վրա:
Չեմպիոնների Լիգան հիասքանչ մրցաշար է: Անհամբերությամբ սպասում եմ փլեյ-օֆֆի մեկնարկին: Ցանկանում եմ խաղադաշտ դուրս գալ ու գոլ խփել, որպեսզի ժուռնալիստները գրեն այդ գոլի և թիմիս մասին»,- ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում ակումբի թերթը:











































