Երեկ Mark Jakobs ապրանքանիշի ցուցադրության հյուրերը հայտնվել են, այսպես ասած, դեռահաս աղջնակի սենյակում, գրում է Spletnik.ru-ն:
Հիմնականում ցուցադրվել է համազգեստ: Նշենք, որ առկա են եղել ամենատարբեր համազգեստներ`աղջնակ սկաուտներից համազգեստներից մինչև կին զինվորականներինը:
Սակայն միևնույն է՝ ապրանքանիշը հավատարիմ է մնացել իր հաճախորդներին, ովքեր ավելի սեքսուալ կերպարներ են նախընտրում: Հավաքածուում տեղ են գտել նաև երեկոյան զգեստներ, տոպեր և կիսաշրջազգեստներ:








































