Իշխանությունը ցույց է տալիս, թե որքան խուճապահար վիճակում է, որ գնում է նման ծայրահեղ քայլերի: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀԱԿ ներկայացուցիչ, ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը՝ անդրադառնալով երեկ համացանցում տարածված ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանի և ԲՀԿ պատգամավոր Վարդան Օսկանյանի առանձնազրույցի գաղտնալսմանն ու ձայնագրության հրապարակմանը:
Նա նշեց, որ նույնիսկ անիմաստ է համարում անդրադառնալ, որովհետև այդ ձայնագրության վերաբերյալ արդեն բազմաթիվ հայտարարություններ ու մեկնաբանություններ եղան, այդ թվում` պատգամավորներ Նիկոլ Փաշինյանի, Լևոն Զուրաբյանի, Նաիրա Զոհրաբյանի և Վարդան Օսկանյանի կողմից:
«Ես կիսում եմ բոլորի կարծիքը. դա ապօրինի է, իշխանությունը ցույց է տալիս, թե որքան խուճապահար վիճակում է, որ գնում է նման ծայրահեղ քայլերի»,- նկատեց ՀԱԿ պատգամավորը:
Հիշեցնենք, որ երեկ տարածվեց ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանի և ԲՀԿ պատգամավոր Վարդան Օսկանյանի առանձնազրույցի ձայնագրությունը ՀԱԿ-ԲՀԿ համագործակցության, ՀԱԿ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանի և Հրանտ Բագրատյանի մասին:











































