Tuesday, 30 06 2026
Վրաստանը և Ղազախստանը ռազմավարական գործընկերներ դարձան
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:30
Թեհրանը կկատարի համաձայնագրով ստանձնած պարտավորությունները, եթե ամերիկյան կողմը նույնն անի. Փեզեշքիան
Իջևանի կենտրոնական այգու վաղուց չգործող լճակի տեղում լողավազան է. վարչապետ
10:10
Լեհաստանը Ուկրաինային չի փոխանցի ՄիԳ-29 կործանիչներ
Սմարթֆոնների շուկան կարգի բերելու համար ռիսկի տակ դնել մարդկանց անձնական տվյալները՝ անթույլատրելի է
09:50
6 զոհ՝ Գերմանիայի մոր և մանկան օգնության կենտրոնում կրակոցների հետևանքով
Իջևանի կենտրոնական այգու վաղուց չգործող լճակի տեղում լողավազան է. վարչապետ
ԿԸՀ-ն փաստացի համամիտ է ընդդիմության թեզի հետ. երկու լարի վրա են խաղում
Տեղումներ չեն սպասվում
09:10
Թրամփը պահանջել է իջեցնել բենզինի գինը
Լուրջ լարվածություն Ադրբեջան-Իսրայել հարաբերություններում. Բաքուն կոշտ պահանջով դիմել է Թել-Ավիվին
08:50
Ուիթքոֆը մեկնել է Կատար՝ Իրանի հետ բանակցությունների
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
08:30
Կեյկո Ֆուխիմորին հաղթում է Պերուի ընտրություններում՝ քվեների 100%-ի հաշվարկից հետո
Երևանում իրականացվում են ջրահեռացման և կոյուղու համակարգերի լայնածավալ աշխատանքներ
08:10
Ռուսաստանը կրկին ԱԹՍ-ների զանգվածային հարձակման է ենթարկվել
Իսրաայելը Հայոց ցեղասպանության ճանաչումը «նախապես Ադրբեջանի հետ համաձայնեցրե՞լ» է
07:50
Նավթի գներ – 29/06/26
Երկու ոստիկան ազատվել է ծառայությունից
07:30
Մունդիալ-2026. Պարագվայը դուրս թողեց Գերմանիային, Մարոկկոն` Նիդեռլանդներին
Երևանում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել
Չարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
«Երևան» երիտասարդական նվագախումբը հուլիսի 8-ին հանդես կգա համերգով
Երևանի կենտրոնում գործող հրուշակեղենի և հացաբուլկեղենի արտադրամասում հայտնաբերվել են մի շարք խախտումներ
Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա Անդրեասյան
ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտարարում է Պետգույքի կոմիտեի նախագահի պաշտոնում թեկնածուների ընտրության մեկնարկի մասին
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի «Ուժային կենտրոնների միջև․բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով քննարկմանը
Երևանի Վաղարշյան և Գր․Արծրունի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի

Վերջին 2 ամսում 1,5 մլրդ դրամ է հատկացվել ոռոգման համար

Տարածքային կառավարման նախարարությունում այսօր կայացած խորհրդակցության ընթացքում ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը ջրառ և ջրօգտագործողների ընկերությունների (ՋՕԸ) ղեկավարներին ներկայացրել է ՏԿՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նորանշանակ նախագահ Վահե Հակոբյանին, քննարկվել են նաև ոռոգման տարեշրջանի ընթացքի հետ կապված հարցեր:

Փոխվարչապետը վստահություն է հայտնել, որ կոմիտեի նորանշանակ ղեկավարն իր փորձն ու գիտելիքները կներդնի՝ համակարգի ընկերությունների հետ համատեղ ուժերով ոլորտում նոր հաջողություններ արձանագրելու համար:

Անդրադառնալով ոռոգման տարեշրջանի ընթացքին՝ փոխվարչապետը նկատեց, որ համակարգի համար տարին չափազանց բարդ ու դժվար էր: Տարեսկզբին արված՝ սակավաջրության վերաբերյալ կանխատեսումներն իրականություն դարձան, և համակարգն ստիպված էր բավականին լարված աշխատել: «Կցանկանայի արձանագրել, որ, այնուամանայնիվ, գործադրված ջանքերի և կազմակերպված աշխատանքի շնորհիվ հաջողվել է հիմնականում բավարարել ոռոգման ջրի պահանջարկը, ամեն ինչ անել, որպեսզի գյուղացիական տնտեսությունները լուրջ վնասներ չկրեն»,-նշեց փոխվարչապետը: Ջրի անհրաժեշտ ծավալների ապահովման նպատակով կառավարությունը միայն վերջին 2 ամիսներին լրացուցիչ մոտ 1,5 մլրդ դրամ է հատկացրել պոմպակայանների միջոցով ջուր մղելու նպատակով, սակայն, չնայած դրան, դեֆիցիտ զգացվել է:

Փոխվարչապետը նաև ներկաներին հորդորել է համապատասխան քայլեր ձեռնարկել, որպեսզի ոռոգման տարեշրջանի վերջին օրերին լուրջ խնդիրներ չարձանագրվեն՝ հաշվի առնելով, որ լարված իրավիճակը դեռ պահպանվում է:

Նա կարևորել է տարեվերջին համակարգի աշխատանքները բնութագրող դրական մակրոցուցանիշների ապահովումը, ինչն անհրաժեշտ է հաջորդ տարվա բնականոն աշխատանքի համար: Փոխվարչապետը նաև տեղեկություններ է ներկայացրել ոռոգման համակարգում իրականացվող և իրականացվելիք՝ ենթակառուցվածքների վերականգնման և զարգացման ծրագրերի ընթացքի մասին:

Ջրային տնտեսության պետական կոմիտեի նորանշանակ նախագահն իր հերթին տեղեկացրել է, որ առաջիկայում մարզային այցելություններ է նախատեսում համակարգի ընկերություններ՝ տեղերում աշխատանքներին և առկա խնդիրներին ծանոթանալու նպատակով:

Այնուհետև ջրառ և ջրօգտագործողների ընկերությունների ղեկավարները ներկայացրին ընթացիկ վիճակն ու առկա խնդիրները: Փոխվարչապետը հանձնարարել է, որպեսզի կոմիտեի ղեկավարությունը մարզպետարանների և ՋՕԸ-երի պատասխանատուների հետ քննարկի աշնանացանի համար անհրաժեշտ ջրի պահանջարկի ապահովման հետ կապված խնդիրները:

Խորհրդակցությանը քննարկվել են նաև աշխատանքային և ընթացիկ այլ հարցեր:

 

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում