Լոուրենս Արաբացու գծած քարտեզի սխեմատիկ էսքիզն աճուրդի են հանել Լոնդոնում՝ հայտնում է The Daily Mail-ը:
Խունացած դեղին թղթի վրա նկարված քարտեզում սխեմատիկ կերպով պակերված է Արաբական թերակղզու հյուսիսը, մասնավորապես՝ Լոուրենսի ճանապարհը Նեֆուդ անապատով դեպի Ակաբա նավահանգիստ, որի գրավմանը 1917թ. նա ակտիվորեն մասնակցել է արաբական զորքերի կողմից: Հայտնի ճանապարհորդն ու հետախույզն այն գծել է 1918-1922թթ.: Փորձագետները կարծում են, որ դա դեպի Ակաբա Լոուրենսի ճանապարհը պատկերող միակ քարտեզն է:
Sothebys-ի աճուրդը պետք է անցկացվի նոյեմբերի 4-ին: Սպասվում է, որ գործարքի գումարը կարող է մոտ 100.000 ֆունտ սթեռլինգ կազմել:













































