Air France ավիափոխադրողն օդաչուների գործադուլի հետևանքով կարող է կորցնել 10-15 մլն եվրո: Այս մասին հայտնել է ընկերության գլխավոր տնօրեն Ֆրեդերիկ Գաժին՝ գրում է The Wall Street Journal-ը: Նրա խոսքով՝ վնասի ստույգ չափը կախված կլինի գործադուլին միացած օդաչուների թվից:
Գաժիի խոսքով՝ վնասի ստույգ չափն Air France-ը կհայտնի սեպտեմբերի 13-ին. մինչ այդ օդաչուները պարտավոր կլինեն ղեկավարությանը տեղեկացնել՝ արդյոք մասնակցո՞ւմ են գործադուլին:
Գործադուլի մասին հայտնի է դարձել օգոստոսին, երբ դրա մասին հայտարարել է ավիաընկերության օդաչուների գլխավոր արհմիությունը: Օդաչուները բողոքում են ընկերության ծախսերի կրճատման դեմ, որի շրջանակներում Air France-ը որոշել է փոքր ու միջին հեռավորությունների չվերթների մեծ մասը փոխանցել իր լոուքոսթեր Transavia Airlines-ին: Դա առաջացրել է մտավախություն, որ կարող են փոփոխվել ընկերության ինքնաթիռների օդաչուների աշխատանքային պայմանները:







































