Չինաստանի Չենդու քաղաքում հսկա պանդաների բուծման կենտրոնում հսկիչ տեսախցիկները հուզիչ տեսարան են արձանագրել՝ հայտնում է Metro-ն: Կենդանիներից մեկը կառչել է իրեն խնամող աշխատակցի ոտքին՝ չցանկանալով բաժանվել նրանից: Պանդաները հայտնի են նրանով, որ շատ են կապվում իրենց մասին հոգացող մարդկանց:
Տեսանյութում երևում է, թե ինչպես պանդաներից մեկը, որին հենց նոր են կերակրել, չի ցանկանում բաժանվել աշխատակցից: Պանդան նույնիսկ թեթևակի կծում է տղամարդուն՝ չուզենալով նրան բաց թողնել: Տեսանյութը նկարահանվել է օգոստոսին, բայց համացանցում հայտնվել է սեպտեմբերի 11-ին:












































