Լոնդոնի «Չելսի»-ի հարձակվող Դիեգո Կոստան ճանաչվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի օգոստոս ամսվա լավագույն ֆուտբոլիստ:
Մրցաշրջանի մեկնարկային 3 խաղերում 25-ամյա հարձակվողն անցկացրել է 3 խաղ ու խփել 4 գոլ:
«Երջանիկ եմ՝ ստանալով այս մրցանակը: Կարևոր է հաջող սկսել մրցաշրջանը նոր ակումբում: Գոհ եմ իմ ցուցադրած խաղից:
Ամենակարևորն այն է, որ թիմը լավ է խաղում ու հաղթում է: Հուսով եմ՝ կշարունակեմ գոլեր խփել՝ օգնելով թիմին ու երջանկացնելով մեր ֆանտաստիկ երկրպագուներին»,- Կոստայի խոսքերը մեջբերում է «Չելսի»-ի պաշտոնական կայքը:






































