Բեռլինի մետրոյի ուղևորները վաղ առավոտյան «Շենլայնշտրասսե» կայարանում տեսել են սեքսով զբաղվող զույգի: Այս մասին հայտնում է Mirror-ը:
Ուղևորներից մեկը բջջային հեռախոսով նկարահանել է զույգին մինչև գնացքի դռների փակվելը: Տեսանյութի գլխավոր հերոսը, նկատելով, որ իրեն նկարահանում են, օպերատորին ոչ ցենզուրային ժեստ է ցույց տվել և շարունակել է սեռական ակտը:
Բեռլինի ոստիկանությունում ասել են, որ չեն հետաքննի այդ դեպքը, քանի որ ուղևորներից ոչ մեկը բողոք չի ներկայացրել այդ առթիվ: Տրանսպորտային իշխանությունները հրաժարվել են մեկնաբանել դեպքը, իսկ լրագրողներն անմիջապես հետախուզում են հայտարարել համարձակ զույգի նկատմամբ: Որոշ պարբերականներ նույնիսկ պարգև են խոստացել նրանց, ովքեր կօգնեն պարզել տեսանյութի հերոսների ինքնությունը:







































