Facebook սոցիալական ցանցն իր օգտատերերին առաջարկում է նոր գործիք, որը թույլ կտա իմանալ ձեր ընկերների կարծիքն այս կամ իրողության կամ իրադարձություն վերաբերյալ: Այս մասին այսօր հաղորդվում է ընկերության բլոգում:
«Հարցեր» կոճակը կհայտնվի «Կարգավիճակ», «Նկարներ» և այլ գործիքների տողում: «Հարցերի» շնորհիվ օգտատերը կարող է պարզել, թե, օրինակ, որն է Երևան քաղաքի ամենալավ թատրոնն ըստ իր ընկերների կամ լավագույն խորտկարանը: Ընդ որում, սա կարող է վերածվել յուրօրինակ հարցման` որտեղ ամենանախընտրելի պատասխանները կհայտնվեն վերին հորիզոնականում:
Այս գործիքը, ըստ կայքի, կհայտնվի շատ շուտով և հասանելի կլինի բոլոր օգտատերերին: