ԵՄ-ում միակ երկիրը, որը չի ափսոսա ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու համար, Ֆրանսիան է, հայտնում է The Telegraph-ը:
Հարցմանը մասնակցած ֆրանսիացիների ավելի քան 52%-ը դեմ է արտահայտվել ԵՄ-ին Մեծ Բրիտանիայի անդամակցությանը:
Բրիտանացիների 37%-ն է ասել, որ Բրիտանիան պետք է լքի ԵՄ-ն, 57%-ը կարծում է, որ Բրյուսելը պետք է հաշվի նստի Լոնդոնի կարծիքի հետ:
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը խոստացել էր 2017թ. ԵՄ կազմից երկրի դուրս գալու վերաբերյալ հանրաքվե կազմակերպել, եթե Պահպանողական կուսակցությունը հաղթի 2015թ. խորհրդարանական ընտրություններում:






































