Հնդկաստանի հեռավար անկյուններում բնակվող ընձառյուծները հաճախ են խժռում տնային շների: Նման եզրակացության եկել են Վայրի բնության պաշտպանության միության գիտնականները, որոնք ուսումնասիրել են ընձառյուծների կյանքը՝ հավաքելով նրանց թողած հետքերը:
Կենսաբանները ուսումնասիրել են Մախարաշտրա նահանգում կատուների մնացորդները ու պարզել, որ ընձառյուծները նախընտրում են շներին անգամ այն դեպքում, երբ տարածքում կան կովեր ու այլ կենդանիներ:
Պարզվել է, որ տնային շները կազմում են ընձառյուծների կերակրաբաժնի 39%-ը, կատուները՝ 12%-ը:









































