Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում շարունակվում է ըմբշամարտի աշխարհի 2014թ. առաջնությունը: Այսօր պայքարի մեջ են մտել հունահռոմեական ոճի ըմբիշները:
Քառորդ եզրափակչում Արսենը 11:2 հաշվով առավելության հասավ մեքսիկացի Խուան Էսկոբարի նկատմամբ ու դուրս եկավ կիսաեզրափակիչ:
Հիշեցնենք, որ նա 1/16 եզրափակչում 9:0 հաշվով առավելության էր հասել ադրբեջանցի Էլվին Մուրսալիևի նկատմամբ, իսկ 1/8 եզրափակչում 12:1 հաշվով պարտության էր մատնել ավստրիացի Ֆլորիան Մարչլին:








































