ԱՄՆ առողջապահության նախարարությունը 3.2 մլն դոլար է հատկացրել կապիկներին հարբեցնելու նպատակով: Դա արվել է միայն նրա համար, որ պարզվի, թե մարմնի հյուսվածքների ինչպիսի փոփոխություններ են լինում ալկոհոլի չափից ավելւի օգտագործման հետևանքով: Այս մասին գրում է The Washington Times-ը:
Առհասարակ, ԱՄՆ առողջապահության նախարարությունը բավականին գումարներ է հատկացրել նման անհեթեթ ծրագրերի համար, ինչպես, օրինակ, 70 հազար դոլար՝ Միսսուրիի համալսարանին, որպեսզի պարզեն, թե կարճ հաղորդագրություն-հղումներն ուսանողներին արդյոք դրդո՞ւմ են քիչ խմել:









































