Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը և ‹‹Ժառանգություն›› կուսակցությունը hրավիրում են համապարփակ հանրային ժողով, որը կկայանա դեկտեմբերի 22-ի կեսօրին՝ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում:
Քաղաքացիական հասարակության և քաղաքական գործընթացների միջև արհեստական ջրբաժանը կամրջելուն միտված այս յուրահատուկ հավաքը բաղկացած կլինի քաղաքացիների ելույթներից և երաժշտական կատարումներից: Հովհաննիսյանը հանդես կգա հիմնական հայտարարությամբ, և հավաքը կավարտվի ‹‹Ժառանգություն›› կուսակցության հակիրճ ու հատուկ համագումարով:






































