Toyota ճապոնական ընկերությունը հայտարարել է մոտ 140 հազար ավտոմեքենաների հետկանչման մասին: Նշվում է, որ մասնագետները պետք է վերացնեն անսարքությունները, որոնք կարող են հանգեցնել կողային անվտանգության բարձիկների աշխատանքի խաթարման: Այս մասին գրում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով ավտոարտադրողին:
Հետկանչման են ենթակա 2014 մոդելային տարվա Tundra պիկապները:
Թերություն ունեցող մոտ 130 հազար ավտոմեքենա վաճառվել է ԱՄՆ-ում, 10 հազարը՝ Կանադայում, 200-ը՝ Մեքսիկայում:











































