Ամերիկյան Curiosity մարսագնացը հասել է մոլորակի վրա իր առաքելության գլխավոր նպատակին՝ Էոլիդա լեռ, և առաջիկա օրերին պատրաստվում է դրա հորատման: Այս մասին գրում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով NASA-ի մոլորակային հետազոտությունների վարչության տնօրեն Ջիմ Գրինին:
Curiosity-ն կվերցնի հողի նմուշներ՝ դրա կառուցվածքը և քիմիական բաղադրությունը պարզելու համար: Այս հանձնարարության իրականացումը նա կսկսի արդեն հաջորդ շաբաթ:






































