Կալիֆոռնիայի հյուսիսային շրջանի դատարանը 58.7 մլն դոլարով տուգանել է Hewlett-Packard համակարգչային ընկերության մասնաճյուղին, որը մեղավոր էր ճանաչվել Մոսկվայի պաշտոնյաներին կաշառելու մեջ: Այս մասին հայտնում է France-Presse գործակալությունը:
Որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ համակարգչային ընկերությունը ճանաչել է մեղքը հակակոռուպցիոն դրույթների խախտման մեջ:
ԱՄՆ արդարադատության նախարարության տվյալներով՝ Hewlett-Packard-ի դուստր ընկերությունը Ռուսաստանում ստեղծել էր գաղտնի հիմնադրամ, որտեղից էլ տրամադրվել են պաշտոնյաներին կաշառելու համար գումարները: Նպատակը եղել է 35 մլն եվրո արժեքով պայմանագրի ձեռք բերումը:












































