Sunday, 05 07 2026
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
22:10
Կեղծ նիհարեցնող դեղամիջոցները մարդկանց կոմայի մեջ են գցել
Հայաստանը շատ հեշտ հրաժարվեց ռուսական զենքից. նույնը տեղի կունենա բոլոր մյուս ոլորտներում
21:50
Էվերեստի ամենահայտնի անանուն զոհերից մեկի ինքնությունը բացահայտվել է
ՀՀ-ի նկատմամբ վստահության մեծացմամբ՝ ԵՄ-ն ավելի առաջ է գնում. ՌԴ ախորժակը սահմանափակվում է
21:30
«Այլմոլորակային զենք» Մարսի վրա՞
«Եռագլուխը» եթե բանտում լինի, նորմալ ընտրություն կանցկացվի. այս ելքը նրանց ավելի ձեռնտու է քան ՔՊ-ին
21:09
IPhone 18 Pro-ի գաղտնի տվյալների արտահոսքից հետո Apple-ը արձագանքել է միջադեպին
Հայաստանի ապաշրջափակման «հյուսիսային նախագիծը» իրատեսական չէ, ի՞նչ կտա TRIPP-ը
20:50
Գերմանիայում արգելափակել են ծայրահեղ աջերի համագումարը
Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամեն օր. Արտյոմ Կարապետյան
20:30
Ինչու Իրանը համաձայնեց զինադադարին. NYT
9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն․ ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԿԸՀ 259-Ա որոշումը
20:10
Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ
19:50
«Արյունոտ ջրվեժը» Անտարկտիդայում
Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և ընդլայնումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Տիգրան Մկրտչյան
19:30
Ռեյխսկանցլերիայի հետ կապված բունկերը պատրաստվում են քանդել
Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել
19:10
Հայտնաբերվել է կյանքի համար հնարավոր պայմաններ ունեցող մոլորակ

Ռեկետ 50 ընտանիքի դեմ

Օրերս ավարտվել է «Գաբբնակշին»-ի ղեկավար Գագիկ Պապոյանի դեմ հարուցված քրեական գործի քննությունը. «Ինչպես սպասում ենք, իսկական մեղավորները մնացին կուլիսների հետևում, և քավության նոխազ դարձրին շինարար Գագիկ Պապոյանին` քննությունը վերածելով ծաղրուծանակի»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեցին Բուզանդի, Եկմալյանի, Արամի փողոցների նախկին բնակիչներ Վահան Սարուխանյանը, Սոնիկ Մաղաքյանը, Ռոբերտ Կարապետյանը և Սուրեն Աբրահամյանը, ովքեր Արամի 72-80 շենքերում բնակարաններ ունեն, սակայն պարզվել է, որ նորակառույցներում մի բնակարանը մի քանի անգամ վաճառված է, և առ այսօր չեն կարողանում ստանալ իրենց բնակարանները:

Սոնիկ Մաղաքյանի խոսքով՝ Գագիկ Պապոյանն ընդամենը շինարար էր, որը մտել է մի խաղի մեջ, որի կանոններին ծանոթ չէր, այդ պատճառով նրան օգտագործել են թալանի համար:

«Առանց շինթույլտվության վեր են խոյացել բարձրահարկ շենքեր, շենքը կառուցելուց հետո շենքերի վրա կատարվել է ռեկետ, շենքերը գրպանվել են անհատների կողմից, որոնք որևէ լումա չեն ներդրել շենքի կառուցման համար, սակայն 50 բնակարան ունեցող շենքերի են տիրացել: Արդյունքում հիսուն հայ ընտանիք դրսում է մնում, որ ինչ-որ մեկը գերշահույթ ստանա»,- ասաց Սոնիկ Մաղաքյանը:

Արամի 72-80 հասցեում բնակարան ունի Ռոբերտ Կարապետյանը, ում մինչ օրս չեն թողնում իր տուն մտնել: Նրա խոսքով՝ Գագիկ Պապոյանի դեմ իրենք ոչինչ չունեն, նա պայմանագրի համաձայն` կառուցել է շենքը, հիմա պետք է հանձնեն, որ իրենք կարողանան ներքին հարդարանք իրականացնել: Ի դեպ, Ռոբերտ Կարապետյանը այդ բնակարանը պետք է ստացած լիներ 2007-ի հունվարին, սակայն նոր սեփականատերեր են հայտնվել, շենքը պատրաստ է, բայց բնակիչներին չեն թողնում մտնել իրենց բնակարաններ:

2004-05թթ. կառուցվել է շենքը, սակայն 2007-88թթ. Երվանդ Զախարյանը կառուցված շենքի տակի հողը նվիրաբերել է Անդրանիկ Խալոյանին, որը շենքի կառուցումից յոթ-ութ տարի հետո հիշել է, որ նվիրաբերած հող ունի այնտեղ, և որոշել է, որ ինքը 50 բնակարան ունեցող շենքի տեր է:

Այլ կերպ, քան ռեկետ, սա չի կարող կոչվել` ասում է Սոնիկ Մաղաքյանը:

«Անդրանիկ Խալոյանը Երևանի ավագանու ԲՀԿ-ական անդամ է, հիմա ասում է, որ շենքը իրենն է, բայց իրեն ինչպե՞ս են հողակտոր տվել, երբ շենքի երկու հարկն այդ ժամանակ պատրաստ է եղել»,- հավելեց Սոնիկ Մաղաքյանը՝ հավելելով, որ կադաստրը, իր էությանը համապատասխան, սեփականաշնորհման գրքույկներ է վաճառել:

Եկմալյան փողոցի բնակիչ Վահան Սարուխանյանի տունը քանդել են 2006-ին՝ 25 ամիս հետո իրեն տնով ապահովելու պայմանով, սակայն մինչև այսօր որևէ շարժ չկա, թեև տան վրա արդեն աշխատանքներ է կատարել, մնացել է մանրահատակը, մինչդեռ այսօր նրան ասում են, թե ինքը բնակարան չունի այդտեղ:

Նա պատմեց, որ նոյեմբերի 2-ին հանդիպել է նախագահին, ներկայացրել է նրան խնդիրը, և նա խոստացել է մեկ ամսվա ընթացքում հարցը լուծել, սակայն մեկ ամիս անց էլ խնդիրը չի լուծվել: Մինչ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումը` Տարոն Մարգարյանը և ԾԻԳ-ի պետը նրան խոստացել են մինչև 2006 թվականը, երբ նոր շենքը կառուցվի, նրան նոր տուն հատկացնել: Նա վերջին հույսը կապում է Սերժ Սարգսյանի հետ:

Այժմ բնակիչները հույս են փայփայում, որ նախագահական ընտրություններից առաջ այս հարցը ի վերջո լուծում կստանա, սակայն այնքան էլ համոզված չեն, քանի որ հենց նախագահական վերահսկողությունից հույսեր էին տալիս խորհրդարանական ընտրություններից առաջ հարցը լուծել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում