Ռոչեսթերի համալսարանի ֆիզիկոսները առաջարկել են ռադարի ստեղծման սխեմա, որի ազդանշանը հնարավոր չէ աննկատ որսալ և կեղծել:
Այսպիսի ռադարի աշխատանքի սխեման նման է քվանտային բանալիի փոխանցման սկզբունքին: Վերջին դեպքում ֆոտոնների քվանտային հատկությունները օգտագործվում են աղբյուրից ստացողին ուղարկած տեղեկատվության ապահովությունը ստուգելու համար:
Մաքուր տվյալներից բացի, ռադարը հեռարձակում է նրանց ապահովության աստիճանի մասին տվյալներ: Կեղծված ազդանշանը, այսպիսիով, ավելի հեշտ է դառնում տարբերակել իսկականից:
Հիշեցնենք, որ 2010 թվին ամերիկյան ռազմաօդային ուժերը սկսել են Տիեզերական պարսպի կառուցումը: Դա մի համակարգ է, որը հայտնաբերում և հետևում է Երկրի ուղեծրում հայտնված այն օբյեկտներին, որոնք կարող են իրենցից վտանգ ներկայացնել:









































