«Վալերի Օսիպյանն աշխատում է որպես Երևան քաղաքի վարչության պետի տեղակալ և իր գործառույթները պատշաճ կատարում է: Ցանկացած ոստիկան կարող է ունենալ հարազատներ, ովքեր հանցագործություններ կատարած կլինեն: Հանցագործությունն ամրագրվում և մեղսագրվում է այն ժամանակ, երբ որ կա դատավճիռ: Բոլոր տեսակի միջոցառումները կատարվում են առանց որևէ կաշկանդվածության»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասած Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը:
Նա չկարողացավ պատասխանել հարցին, թե ինչու մինչև հիմա չեն կարողանում հայտնաբերել Օսիպյանի եղբորորդուն, երբ վերջինիս պաշտպանը հայտարարել է, որ իրենք նպատակահարմար են գտնում, որ նա վերադառնա և բացատրություն տա նախաքննության ավարտին:
«Այս պահին ոստիկանությունը նրա գտնվելու վայրի մասին տեղեկություն չունի: Ինչ վերաբերում է փաստաբանին, ապա նա կատարում է իր գործառույթները: Եվ խնդրում եմ չքաղաքականացնել Վալերի Օսիպյանի և նրա եղբորորդու հարցը»,- լրագրողներին հորդորեց Երևանի ոստիկանապետը:
Մանրամասները՝ տեսանյութում:








































