ԱՄՆ-ը անհրաժեշտ իրավական բազա և հավաստի փաստեր չունի «Իսլամական պետության» զինյալների ուղղությամբ հարվածելու համար, գրում է The Guardian-ը:
«Իսլամական պետության» դեմ ռազմական գործողությունների սկզբի մասին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հայտարարությունից հետո դիտորդները մի քանի կարևոր պահ են նկատել, հայտնում է The Guardian-ը:
Առաջին՝ ԱՄՆ-ը համապատասխան իրավական բազա չունի անկախ պետությունների տարածքում զինված ուժ կիրառելու համար: Խոսելով ամերիկացի օրենսդիրների որոշման մասին, որոնք 2001թ. ԱՄՆ նախագահին թույլատրել են ուժ գործադրել «Ալ-Քաիդայի» հետ կապված ահաբեկչական կազմակերպությունների նկատմամբ, պետք է նշել, որ «Իսլամական պետությունը» նրա հետ ոչ մի կերպ կապված չէ:
Բացի դրանից՝ «Իսլամական պետությունը» գոյություն չուներ մինչև 2001 թվականը, ուստի կոպտորեն խախտվում է հիմնական կանոնը՝ օրենքը հետադարձ ուժ չունի, նշում է պարբերականը:
Երկրորդ՝ «Իսլամական պետությունից», իբր, ԱՄՆ-ին ուղղված վտանգը, որն իր խոսքում շեշտադրել էր Օբաման, հերքել էր Ներքին անվտանգության նախարարության ղեկավար Ջե Ջոնսոնը, որը հայտարարել էր. «Մենք առայժմ ստուգված տեղեկություն չունենք, որ «Իսլամական պետությունը» մտադիր է գրոհել ԱՄՆ տարածքը», գրում է թերթը:







































