«Հովիկ Աբրահամյանը պետք է գա ու իմանա՝ ինչի համար ա էս ժողովուրդը հավաքվել»,- այսօր կառավարության մոտ ակցիա անող մի քանի կանայք որոշեցին մտնել կառավարություն, սակայն հանդիպեցին ոստիկանության դիմադրությանը:
Մասնագիտությամբ ճարտարապետ Ելենա Աթոյանը նշեց, որ վարչապետը պարտավոր է իջնել և հանրության պահանջները բավարարել:
Ելենա Աթոյանը պահանջում է իր տան հին շինարարական փաթեթը:
«Ինձ ապուշի տեղ են դրել, ձեռ են առնում: Գող ա ապրում իմ տանը. եռահարկ տուֆակերտ շինություն… Հանցավոր խումբ ա գործել հորս հանդեպ, և հիմա գողի ժառանգներն են տիրապետում մեր հսկայական 5,5 միլիոնանոց գույքին քաղաքի սրտում»,- ասաց նա՝ հավելելով, որ պահանջում է բոլոր պատկան մարմիններից իր հսկայական շինությունը:
«Շենքի կառուցման իրավունքը գնել է հայրս Բորիս Գրիգորյանի քրոջից, հիմա տանը երեք ապօրինածին զավակներ են ապրում»,- վրդովված նշեց տիկինը:
Ավելին՝ տեսանյութում:







































