Saturday, 04 07 2026
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
22:10
Կեղծ նիհարեցնող դեղամիջոցները մարդկանց կոմայի մեջ են գցել
Հայաստանը շատ հեշտ հրաժարվեց ռուսական զենքից. նույնը տեղի կունենա բոլոր մյուս ոլորտներում
21:50
Էվերեստի ամենահայտնի անանուն զոհերից մեկի ինքնությունը բացահայտվել է
ՀՀ-ի նկատմամբ վստահության մեծացմամբ՝ ԵՄ-ն ավելի առաջ է գնում. ՌԴ ախորժակը սահմանափակվում է
21:30
«Այլմոլորակային զենք» Մարսի վրա՞
«Եռագլուխը» եթե բանտում լինի, նորմալ ընտրություն կանցկացվի. այս ելքը նրանց ավելի ձեռնտու է քան ՔՊ-ին
21:09
IPhone 18 Pro-ի գաղտնի տվյալների արտահոսքից հետո Apple-ը արձագանքել է միջադեպին
Հայաստանի ապաշրջափակման «հյուսիսային նախագիծը» իրատեսական չէ, ի՞նչ կտա TRIPP-ը
20:50
Գերմանիայում արգելափակել են ծայրահեղ աջերի համագումարը
Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամեն օր. Արտյոմ Կարապետյան
20:30
Ինչու Իրանը համաձայնեց զինադադարին. NYT
9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն․ ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԿԸՀ 259-Ա որոշումը
20:10
Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ
19:50
«Արյունոտ ջրվեժը» Անտարկտիդայում
Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և ընդլայնումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Տիգրան Մկրտչյան
19:30
Ռեյխսկանցլերիայի հետ կապված բունկերը պատրաստվում են քանդել
Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել
19:10
Հայտնաբերվել է կյանքի համար հնարավոր պայմաններ ունեցող մոլորակ

Հասարակության վզին գցվող պարանը

Սերժ Սարգսյանին հաջողվում է ներքաղաքական կյանքի առանցք դարձնել սահմանադրական բարեփոխումների խնդիրը, և նրան այս հարցում մեծապես օգնելուն է լծվել ոչիշխանական քառյակը՝ ըստ էության, իր քարոզչական հնարավորություններով հանդերձ: Առաջին հայացքից կարող է թվալ, որ այստեղ ինչ-որ բան հարթ չէ՝ չէ՞ որ քառյակը հանդես է եկել սահմանադրական փոփոխությունները մերժելու կոչով, այսինքն՝ ոչ թե քառյակը, այլ առայժմ եռյակը: Ուրեմն ի՞նչ Սերժ Սարգսյանին աջակցելու մասին խոսք կարող է լինել: Սակայն Սերժ Սարգսյանին, ըստ էության, պետք չէ, որ քառյակը ընդունի սահմանադրական բարեփոխումների թեման և սկսի իշխանությունների հետ քննարկել նյուանսները: Սերժ Սարգսյանին հենց պետք է, որ քառյակը մերժի, որովհետև այդ ձևով է, որ բարեփոխումներ կոչվածը ըստ էության կդառնա ներքաղաքական դիմակայության առարկա՝ կլանելով հասարակությանը և դառնալով ուշադրության հիմնական առարկան:

Խնդիրն այն է, որ սահմանադրական բարեփոխումների թեման Հայաստանի քաղաքացիների համար ըստ էության անհաղորդ թեմա է: Դեմ են ոմանք դրան թե կողմ են քաղաքական դաշտում՝ քաղաքացիներին այնքան էլ չի հետաքրքրում կամ հետաքրքրում է որպես շոու, սակայն ոչ որպես իր անմիջական խնդիր, որը հետապնդվում է քաղաքական ուժերի կողմից: Կփոխեն սահմանադրությունը թե չեն փոխի, դեմ կլինեն սահմանադրության փոփոխություններին թե կողմ կլինեն՝ քաղաքացիներին քիչ է հետաքրքրում, որովհետև որպես խնդիր կամ որպես գործիք՝ այդ ամենը նրա առօրյա խնդիրների, հոգսերի, նաև նրա հեռահար մտորումների և մտավախությունների հետ կապ չունի: Նրան հենց այսօր, այստեղ, հիմա պետք են կոնկրետ լուծումներ օրինականության, իրավականության, արդարադատության, սոցիալական արդարության, պետական միջոցների մսխումը կանխելու և այլ առարկայական հարցերի մասով: Սակայն նրան մի կողմից առաջարկում են սահմանադրական բարեփոխումներ, իսկ մյուս կողմից հայտարարում են, որ բարեփոխումներին խանգարելը դառնում է ընդդիմադիր կամ այսպես կոչված ընդդիմադիր նոր «ալֆան» և «օմեգան»: Սերժ Սարգսյանին հենց սա է պետք, որ նրան հենց այս հարցում ընդդիմանան, որ այլ հարցեր տվող չլինի, որ այլ հարցեր տվողների ձայնը խլանա սահմանադրական փոփոխությունների դեմ հանդես գալը ընդդիմադիր կյանքի սկիզբ և վերջ հռչակողների ձայների մեջ: Իսկ նրանք ձայներ ունեն ցանկացած այլ ձայն խլացնելու համար: Խլացնելու համար այն ձայները, ովքեր սահմանադրական փոփոխությունների շուրջ հասունացող այս ներքաղաքական, իրականում ներիշխանական դիմակայությունը կորակեն ընդամենը պայքար իշխանության համար, որում մի կողմը ելքը տեսնում է խորհրդարանական կառավարումը, մյուսը՝ նախագահական կառավարման պահպանումը: Ի վերջո, այս խաղի մեջ ներգրավված են մեծավ մասամբ այն ուժերը, որոնք սահմանադրական փոփոխություններով Հայաստանում իշխանության վերադասավորման և վերարտադրության հարց էին փորձում լուծել նաև 2005 թվականին, երբ կրկին՝ Հայաստանի քաղաքացիների համար այդ փոփոխությունները բացարձակապես ոչինչ էին, ոչ մի կապ չունեին նրանց և պետության առաջ կանգնած իրական խնդիրների ու մարտահրավերների հետ, ինչը հաստատվեց այն բանից հետո, երբ իրական խնդիրները լուծելու փոխարեն սահմանադրական աճպարարություններով զբաղված օրվա իշխանությունների գործունեությունը հենց հանգեցրեց Մարտի 1-ի:

Այն ժամանակ էլ օրվա ընդդիմությունը կուլ տվեց խայծն ու տրվեց ներքաղաքական կյանքի առանցքը սահմանադրական բարեփոխումները դարձնելու գործընթացին՝ հանդես գալով բոյկոտով: Եվ չնայած բոյկոտը կայացավ, այնուհանդերձ, դատարկ ընտրատարածքների պայմաններում գրվեցին «հոծ» ցուցանիշներ հօգուտ փոփոխությունների:

Կասկածո՞ւմ է որևէ մեկը, որ պատմությունը կրկնվելու է, և Ռոբերտ Քոչարյանի հետ հանրաքվե կեղծած ՀՀԿ-ն նույնն անելու է նաև այսօր, պարզապես արդեն Սերժ Սարգսյանի հետ: Իսկ քանի որ ներքաղաքական պայքարն էլ հանրության իրական խնդիրներից հաջողվում է տեղափոխել սահմանադրական բարեփոխումների շուրջ դիմակայության, և Սերժ Սարգսյանին «օգնում» են սահմանել ընդդիմության նոր չափանիշներ, հասարակությունը հերթական անգամ դուրս է մնալու այդ գործընթացից և հերթական անգամ իշխող համակարգը դասավորվելու և վերադասավորվելու է արտահասարակական այս գործընթացի արդյունքում՝ իր իշխանական և ոչիշխանական ծայրերով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում