Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Սերխիո Ռամոսը կարծում է, որ իր թիմն արդեն պարտվել է երկրի չեմպիոնի տիտղոսի համար պայքարում:
Հիշեցնենք` Իսպանիայի առաջնության 16-րդ տուրի շրջանակներում «արքայական ակումբ»-ը ոչ-ոքի` 2:2 հաշվով է ավարտել «Էսպանյոլ»-ի դեմ խաղը, մինչդեռ «Բարսելոնա»-ն առավելության է հասել «Ատլետիկո»-ի նկատմամբ: Արդյունքում` «կապտանռնագույններ»-ը 13 միավորով գերազանցում են Ժոզե Մոուրինյոյի սաներին:
«Իրականությունն այն է, որ «Բարսելոնա»-ի հետ միավորների տարբերությունն արդեն բավական շատ է: Այդ պատճառով մեզ համար բարդ կլինի նվաճել Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը: Այնուամենայնիվ, ես այն կարծիքի կողմնակից եմ, որ անհնարին ոչինչ չկա: «Ռեալ»-ը պարտավոր է պայքարել մինչև վերջին րոպեն: «Էսպանյոլ»-ի դեմ խաղում մենք վատ խաղ չցուցադրեցինք, պարզապես չհաջողվեց արդյունավետ ավարտել գոլային պահերը»,- նշել է Ռամոսը:








































