Եվրոպական տիեզերական գործակալության «Ռոզետա» տիեզերական սարքը ինքնալուսանկար է արել Չուրյումովա-Գերասիմենկո գիսաստղի հետ: Ինչպես հայտնել են գործակալությունում, սեպտեմբերի 7-ին սարքը լուսանկարել է իրեն տիեզերական օբյեկտի ֆոնին՝ գիսաստղից մոտ 50 կմ հեռավորության վրա:
«Ռոզետան» արձակվել էր 2004 թվականին: Դրա նպատակն է հենց Չուրյումովա-Գերասիմենկո գիսաստղի ուսումնասիրությունը: «Ռոզետայի» օգնությամբ գիտնականները հույս ունեն իմանալ, թե ինչպիսին է եղել Արեգակնային համակարգը մինչև մոլորակների ձևավորումը՝ փոխանցում է Russia Today-ը:












































