«Վրաստանը ՆԱՏՕ-ի անդամ կդառնա այն ժամանակ, երբ կհամոզի Դաշինքի անդամներին, որ ավելին կտա ՆԱՏՕ-ին, քան կվերցնի նրանից», ըստ Грузия Online-ի, հայտարարել է Վրաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Բասը:
Մարտի 24-ին ելույթ ունենալով Թբիլիսիում անցկացվող ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի Rose-Roth սեմինարում` Ջոն Բասը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի բուխարեստյան գագաթնաժողովից հետո օրակարգում արդեն չկա «կդառնա՞ արդյոք Վրաստանը ՆԱՏՕ-ի անդամ» հարցը:
Նրա խոսքերով, ներկայումս հրատապ են երկու հարց` ե՞րբ և, որ ամենակարևորն է, ինչպե՞ս Վրաստանը կդառնա Դաշինքի անդամ: