Boredpanda.com պորտալը ներկայացրել է ֆոտոշարք փոքր-ինչ տարօրինակ արվեստի մասին: Պարզվում է՝ կան մարդիկ, ովքեր զբաղվում են վառելափայտի կույտերն արվեստի գործերի վերածելով:
Փայտը դասավորվում է այնպես, որ արդյունքում ստացվում է գեղեցիկ պատկեր: Դրանց ոչնչացմամբ են սպառնում ձմռան ցուրտ ամիսները:
Կտրատված փայտերն ունեն երանգային տարբերություններ և տարբեր ձևեր, որոնց կիրառմամբ պատկերներ ստանալը մեծ համբերատարություն է պահանջում:












































