Royal Bank of Scotland-ի գլխավոր գրասենյակը Լոնդոն կտեղափոխվի, եթե Շոտլանդիայի բնակիչները հանրաքվեի ժամանակ կողմ քվեարկեն Մեծ Բրիտանիայից առանձնացմանը: Այս մասին հայտնում է BBC-ն:
Դա կարող է նշանակել, որ ստիպված կլինի տեղափոխվել նաև բրիտանական խոշորագույն բանկերից մեկի մասնագետների մի մասը:
Ֆինանսների նախարարության աղբյուրը BBC-ի հետ զրույցում հաստատել է, որ հնարավոր տեղափոխության ծրագրերը քննարկվել են RBS-ի ղեկավարության հետ:
Մեկ այլ խոշոր բանկ՝ Lloyds-ը, Լոնդոն կտեղափոխի իր իրավաբանական բաժանմունքը: Համանման ծրագրեր ունի նաև Standard Life ապահովագրական ընկերությունը:
Noble Grossart շոտլանդական բանկի թոփ մենեջերներից մեկը հայտնել է, որ խոսքը ձևական ընթացակարգերի մասին է, որոնք չեն անդրադառնա հաճախորդների վրա, և կոչ է արել չվերագնահատել հանրաքվեի արդյունքների նշանակությունը ֆինանսական ոլորտի վրա:







































