Աֆղանստանի արևելքում՝ Նանգարհար մարզում, պայթյուն է տեղի ունեցել: Ինչպես հաղորդում է Associated Press-ը, ռումբի պայթյունի հետևանքով զոհվել է 9-13 տարեկան առնվազն 10 աղջիկ:
Հաղորդվում է, որ պայթյունի պահին երեխաները դաշտում փայտ էին հավաքում: Նրանցից առնվազն տասը տեղում մահացել են, երկու երեխա ծանր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանությունից լրագրողներին հայտնել են, որ առայժմ գաղափար չունեն՝ ինչպես է ռումբը հայտնվել դաշտում: Պատահարի հանգամանքները, զոհերի և վիրավորների հստակ թիվը ճշտվում են:
Որոշ տեղեկությունների համաձայն, փայտ հավաքող աղջիկներից մեկը կացինով պատահաբար հարվածել է երկրորդ համաշխարհային պատերազմից մնացած ռումբին, ինչի հետևանքով այն պայթել է:










































