Միացյալ Թագավորության կազմում ապրել ցանկացող շոտլանդացիների թիվը կրկին աճում է։ Տարածաշրջանի բնակչության ավելի քան կեսը պատրաստ է հրաժարվել անկախության գաղափարից, վկայում են Daily Record պարբերականի անցկացրած հարցումների արդյունքները:
«Նոր հարցումը ցույց է տալիս, որ շոտլանդացիների 53%-ը կքվերակի, որպեսզի Շոտլանդիան մնա Միացյալ Թագավորության կազմում: Անկախության կողմնակիցներին կաջակցեն միայն ընտրողների 6%-ը»,- նշում է պարբերականը՝ նշելով, որ հարցմանը մասնակցել են ընտրության մեջ կողմնորոշված հազար ընտրողներ:
Հարցման արդյունքները հրապարակվել են խորհրդարանական երեք խմբակցությունների առաջնորդների Թդինբուրգ կատարած այցելությունից հետո և երկրի վարչապետ Դևիդ Քեմերոնի տարածաշրջանի բնակչության առջև ելույթից առաջ:











































