ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հայտարարել է, որ հնարավոր է համարում միջազգային կոալիցիայի հաղթանակը «Իսլամական պետություն» սունի գրոհայինների խմբավորման նկատմամբ: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
«Մենք գիտենք, որ վերջիվերջո մեր միջազգային կոալիցիան կկարողանա ոչնչացնել սպառնալիքն Իրաքում, տարածաշրջանում և աշխարհում»,- նշել է Քերրին:
Ջոն Քերրին ընդգծել է, որ Իրաքի բանակը «կվերաձևվի և կնախապատրաստվի մի շարք ուղղություններով` ոչ միայն ԱՄՆ-ի, այլ նաև մյուս երկրների աջակցությամբ»:











































