ԵՄ դեսպանները չորեքշաբթի օրը չեն կարողացել պայմանավորվածություն ձեռք բերել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի ընդունման վերաբերյալ և քննարկումները կշարունակեն հինգշաբթի օրը: Այս մասին գրում է Reuters գործակալությունը` վկայակոչելով դիվանագիտական աղբյուրին:
Նշվում է, որ պատժամիջոցային միջոցառումների մանրամասները կարող են ԵՄ պաշտոնական ամսագրում հրապարակվել արդեն ուրբաթ օրը, որից հետո ուժի մեջ կմտնեն:
Պատժամիջոցներ ընդունելը պնդել է Գերմանիան, սակայն որոշ երկրներ դեմ են դրան, քանի դեռ Ուկրաինայում հրադադար է:









































