Անցած երեկո, Նյու Յորքի Նորաձևության շաբաթի շրջանակներում Բրիթնի Սփիրսը ներկայացրել է ներքնազգեստների և տնային հագուստի իր առաջին The Intimate Britney Spears հավաքածուն:
«Դա այն է, ինչի վրա ես աշխատել եմ վերջին երկու տարիներին: Դա իրոք կարևոր է ինձ համար»,- իր զգացմունքներով կիսվել է Բրիթնին:
«Ես կարծում եմ, որ կանանց համար կարևոր է, որ իրենք իրենց սեքսուալ զգան»,- ավելացրել է փոփ երգչուհին:
Բոլոր օրինակներն էլ շատ նուրբ և կանացի են ստացվել:
Սփիրսի Intimate Britney Spears հավաքածուն ԱՄՆ-ի և Կանադայի գնորդներին հասանալի է դարձել նախօրեից:












































