Սեպտեմբերի 9-ին Նյու Յորքում կայացել է աշխարհի լավագույն դիզայներների հավաքածուների Fashion Rocks 2014 ցուցադրությունը, որի շրջանակներում հայտնի կատարողները բարեգործական համերգ են ունեցել, գրում է Viva.ua-ը:
Երեկոյի հյուրերի թվում է եղել նաև Ջենիֆեր Լոպեսը, ով փայլել է Atelier Versace-ի աշնանային հավաքածուի զգեստով: Բաց հագուստով 45-ամյա գեղեցկուհին ցուցադրել է իր անթերի կազմվածքը:
Նշենք, որ Fashion Rocks 2014 ցուցադրության հավաքած եկամուտն ավանդաբար տրամադրվում է բարեգործական կազմակերպություններին:
















































