Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հանդես է եկել Ռուսաստանի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների նոր փաթեթի ընդունման օգտին: U.S. news-ի հաղորդմամբ՝ այս մասին նա հայտարարել է չորեքշաբթի օրը Գերմանիայի խորհրդարանում ելույթի ժամանակ:
«Մենք հանդես ենք գալիս այդ պատժամիջոցները սահմանելու օգտին, որոնք հրապարակման փուլում են, և հուսով եմ՝ որոշումը մոտ ժամանակներս կընդունվի»,- ասել է Մերկելը:
Կանցլերն ասել է, որ Դոնբասում իրավիճակը բարելավվել է, սակայն «հրադադարի համաձայնագրի կետերի կատարման վերաբերյալ հստակություն չկա»:










































