Քեմբրիջի դքսուհի Քեթրինը ընդունել է Բի-Բի-Սի-ի Sports Personality of the Year մրցանակաբաշխության արարողությանը մասնակցելու հրավերը. նա առաջին անգամ հասարակության մեջ կհայտնվի այն պահից հետո, երբ թագավորական ընտանիքը տեղեկացրեց նրա հղիության մասին:
Արարողությունը կանցկացվի լոնդոնյան ցուցահանդեսային ExCel սրահում: Այս մրցանակի հավանական հավակնորդ է Օլիմպիական չեմպիոն Բրեդլի Վիգգինսը: Թեկնածուների շարքում են Էնդի Մարրեյը, Մո Ֆարան, Քրիս Հոյը և այլք:










































