«Բարսելոնա»-ի կիսապաշտպան Խավի Հերնանդեսը Լա Լիգայի 16-րդ տուրի «Ատլետիկո»-ի դեմ խաղից առաջ գնահատել է մադրիդյան թիմի հարձակվող Ռադամել Ֆալկաոյի խաղը:
«Շատ բարդ հանդիպում է սպասվում: «Ատլետիկո»-ն շատ ամուր է պաշտպանվում ու լավ հակագրոհում: Իսկ Ֆալկաոյի ամեն մի հարվածից հետո գնդակը հայտնվում է դարպասում», – Խավիի խոսքերն է մեջբերում barcastuff Twitter-յան էջը:
Հիշեցնենք, որ «Բարսելոնա»-«Ատլետիկո Մադրիդ» հանդիպումը կկայանա այսօր՝ ժամը 23:55-ին:


































