Նյու Յորքում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային գոլֆ-ակումբներում մերժել են օգոստոսի վերջին հանգստյան օրերին խաղալու հարցում: Այս մասին հայտնում է NBC News-ը:
Սեպտեմբերի 1-ին նշվել է ԱՄՆ Աշխատանքի օրը, որը ոչաշխատանքային օր է:
Պարբերականի տեղեկությամբ՝ Աշխատանքի օրվանից առաջ հանգստյան օրերը գոլֆի սիրահարների համար ամենաակտիվներից են: Որոշ ակումբներում անդամագրությունը գերազանցում է տարեկան 100 հազարը, ուստի գոլֆ-ակումբների շատ մենեջերներ չեն ցանկացել դաշտերը փակել Օբամայի համար՝ վախենալով մշտական հաճախորդներից ստացվող եկամուտ կորցնել:
Այս մասին մասնավոր զրույցների ընթացքում տեղեկացվել են Օբամայի վարչակազմի աշխատակիցները:
Միաժամանակ, դիվանագիտական աղբյուրների տվյալներով, գոլֆ-ակումբները մերժել են ոչ միայն Օբամային. նման մերժում ստացել է նաև Մարոկկոյի թագավոր Մուհամմադ 6-րդը:








































