Ուֆոլոգները Curiosity մարսագնացի արած լուսանկարների վրա տեսել են մուգ կետ, որը ավազի մեջ գնացած ջրի հետքի տեսք ունի: Այս մասին հայտնում է Ufo-Blogger կայքը:
Կայքի հաղորդագրության մեջ նշվում է, որ լուսանկարն արվել է մարսագնացի հիմնական տեսախցիկով օգոստոսի 7-ին: Լուսանկարում ցանկության դեպքում կարելի է տեսնել ջրի հոսքի հետք, որը նեծծվել է գրունտի մեջ: Սակայն բացառված չէ, որ մուգ հետքն ընդամենը մոտակայքում գտնվող առարկայի ստվեր է:
Եվ եթե այս բացահայտումը հարցականի տակ է մինչև փորձագետների մեկնաբանությունները, մյուսը կասկած չի հարուցում: Discovery-ն պատմում է, որ մարսագնացը լուսանկարել է ամպ Կարմիր Մոլորակի երկնքում:
Հավանաբար, ամպը կազմված է սառույցից և սառած ջրի կաթիլներից:
«Ամպերը մոլորակի կլիմայական համակարգի մաս են: Դրանց վարքին հետևելը հնարավորություն է տալիս պատկերացում կազմել քամիների և ջերմաստիճանների մասին»,- ասում է NASA-ի գիտնական, Էյմսի անվան կենտրոնի մոլորակագետ Ռոբերտ Հեբերլը:















































