Պակիստանի Փեշավար քաղաքի օդանավակայանի վրա գրոհայինների հարձակումից 5 մարդ զոհվել, 50-ը վիրավորվել է։ Հաղորդում է BBC-ն։
Հարձակումն իրականացրել են մահապարտ-ահաբեկիչները և գրոհայնների խմբավորումը։ Կրակ է արձակվել նռնականետերից։ Զոհվածների մեջ կան կանայք և երեխաներ։
Ահաբեկչության պատասխանատվությունն իր վրա է վերցրել Պակիստանում գտնվող «Թալիբան» ծայրահեղ իսլամիստական շարժումը։ Այս մասին հայտնել է Պակիստանում թալիբների ներկայացուցիչ Էսանլլահ Էշանը։
Երկար ժամանակ փոխհրաձգություն է տեղի ունեցել գրոհայինների և ոստիկանության միջև։ Ոստիկանությունը հայնտել է, որ գրոհայինները հարձակումից հետո պատսպարվել են մոտակա գյուղում։










































