Apple ընկերությունը ներկայացրել է վճարման սեփական Apple Pay համակարգը, որը կաշխատի NFC տեխնոլոգիաների օգնությամբ, որոնց հիշողության քարտերը տեղադրված են iPhone 6-ում և iPhone 6 Plus-ում, գրում է ITAR-TASS-ը:

Տեխնոլոգիան թույլ կտա վճարումներ կատարել սովորական խանութներում` կրեդիտ քարտերի փոխարեն օգտագործելով սմարթֆոնները: Վճարելու համար անհրաժեշտ կլինի սմարթֆոնը մոտեցնել PayPass տերմինալին և անցնել մատնահետքերի ստուգումը: Այս ամենի հիմքում ընկած է մատնահետքերի սքանավորման Touch ID տեխնոլոգիան: Apple-ն այս համակարգը կմիավորի iTunes-ի և App Store-ի կայքէջերի հետ:
Վճարման այս համակարգը կմեկնարկի ԱՄՆ-ում:










































