Հայտնի երգչուհի Թեյլոր Սվիֆտը լուսանկարվել է Rolling Stone ամսագրի թարմ թողարկման համար և իր հարցազրույցում պատմել է, թե որքան դժվար է իր անձնական կյանքը պաշտպանում ներխուժումներից, գրում է Spletnik.ru-ն:
«Միշտ էլ մեկը կգտնվի, ով պարտք է համարում հրապարակել այն, ինչը ես չեմ ցանկանում պատմել բոլորին: Նրանք հետևում են ձեր կարիերային, ձեր նախընտրություններին և փորձում են պարզել գաղտնիքներն ու թույլ կողմերը: Ինչ վերաբերում է ինձ, ապա ես մերկ չեմ նկարահանվում, ինձ համար դա անձնական հարց է: Ամենից շատ ինձ անհանգստացնում է այն միտքը, որ ինչ որ տեղ կարող է այնպիսի մի հոլովակ հայտնվել, որտեղ ես փոխում եմ հագուստս: Այդ պատճառով էլ, որքան էլ որ տխուր լինի, ես միշտ ստուգում եմ բոլոր հանդերձասրահներն ու լոգարանները: Եվ իհարկե, երբեք մերկ չեմ անցնում բաց պատուհանների դիմացով»,- խոստովանել է դերասանուհին:
Չնայած դրան, Թեյլորը բավարարված է իր կյանքով և ինքն իրեն ազատ և երջանիկ է զգում:
«Ես մշատպես շրջապատված եմ ընկերներով: Ես սկսել եմ ավելի շատ նկարել: Ես նույնիսկ ժամանակ եմ գտնում մարզվելու համար: Ես հպարտ եմ, որ ավելի ուժեղ եմ դառնում: Ինձ դուր է գալիս այն ալբոմը, որի վրա ես այժմ աշխատում եմ: Ինձ դուր է գալիս, որ տեղափոխվել եմ Նյու Յորք: Մի խոսքով, ես երջանիկ եմ, ինչպես երբեք չեմ եղել»,- պատմել է Սվիֆտը:

















































