ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մոտ մեկ ժամ առաջ այցելեց Ազատության հրապարակ և հորդորեց Րաֆֆի Հովհաննիսյանին դուրս գալ հացադուլից: «Ձեր տեղը երևում է խորհրդարանում, և ես հորդորում եմ Ձեզ վերադառնալ խորհրդարան»,- նշեց ԱԺ նախագահը։
«Շատ հաճելի էր ձեզ հետ հանդիպել Ազատության հրապարակում»,- պատասխանեց Ր.Հովհաննիսյանը՝ նշելով, որ գուցե ինքը կարողանա ընդունել հացադուլը դադարեցնելու մասին ԱԺ նախագահի հորդորները։ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ շուտով Ընտրական օրենսգրքի նախագիծը քննարկվելու է ԱԺ-ում, և լավ կլիներ, որ «Ժառանգությունը» իր առաջարկությունները ներկայացներ:
Նշենք նաև, որ Րաֆֆի Հովհաննիսյանին այցելել են նաև ԱԺ փոխնախագահ, ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանը և Նաիրա Զոհրաբյանը, ինչպես նաև Վիկտոր Դալլաքյանը։










































