Հնդկաստանում և Պակիստանում տեղի ունեցած հեղեղումների զոհերի թիվը հասել է 400 մարդու, հաղորդում է Bild պարբերականը:
Պակիստանում 205 մարդ է զոհվել, Հնդկաստանում`200: Մոտ 700 մարդ վնասվածքներ էր ստացել, հազարավոր տուժածներ առանց ծածկի են մնացել:
Զոհերի ամենամեծ թիվը գրանցվել է Հնդկաստանի հյուսիսային Փենջաբ նահանգում և Պակիստանի Քաշմիրի հատվածում:








































