Իտալացի քահանաները պնդում են, որ դեռևս երբեք չեն տեսել ապաշխարել ցանկացողների այսպիսի մեծ հոսք: Նույնիսկ խոշոր քաղաքներում, ինչպիսին, օրինակ, Միլանն է, հանգստյան օրերին եկեղեցիներում հերթեր են գոյանում, գրում է Itar-Tass-ը:
Միաժամանակ Իտալիայի զբոսաշրջային ընկերություններն արձանագրել են մեծ պահանջարկ դեպի հարավ`Ապենինյան թերակղզու ուղղությամբ:
Սակայն իտալացի գիտնականները հետաձգում են «աշխարհի վերջի» ժամկետը:
Ինչպես հայտնել է Աստղաֆիզիկայի ազգային ինստիտուտին կից աստղադիտարանի տնօրեն Մասսիմո Դելլա Վալեն, մասնագետները «ապոկալիպիսիսյան սյուժեները» կքննարկեն դեկտեմբերի 20-ին սպասվող կոնֆերանսի ընթացքում:










































