Press TV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Իրանն աֆղանական կառավարությունից պահանջել է իր հյուպատոսարանի վրա հարձակման հետևանքով կրած վնասների փոխհատուցում և անվտանգության լիակատար ապահովում:
Աֆղանստանում Իրանի գլխավոր հյուպատոս Ռահիմ Մուհամմադի Եկտան քննադատել է Գերաթի պաշտոնյաների` հյուպատոսարանի շենքի պաշտպանության աջակցության մերժումը և լրագրողներին հայտնել է, որ իր գործընկերներին անհրաժեշտ է «հոգեբանական անվտանգություն»` իրենց գործառույթներն իրականացնելու համար
Իրանցի դիվանագետն ընդգծել է, որ ընդունող կողմը պատասխանատվություն է կրում հյուպատոսարանի շենքի անվտանգության ապահովման համար, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում պարտավոր է կրած վնասների փոխհատուցում տրամադրել:
Դեկտեմբերի 11-ին Իրանը Գերաթում ժամանակավորապես դադարեցրել է հյուպատոսարանի գործունեությունը:










































