Ճապոնիայում տեղի ունեցող խորհրդարանի ներքին պալատի ընտրություններում հաղթում է ընդդիմադիր Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը, հաղորդում է Ria-ն`
վկայակոչելով NHK հեռուստաընկերությանը:
Նման արդյունքը լիբերալ-դեմոկրատներին հնարավորություն կտա անարգել ընդունել իրենց անհրաժեշտ օրենքները: Կոալիցիոն ուժ կազմելով իր ավանդական գործընկերոջ`Կոմեյտո կուսակցության հետ, նրանք կունենան մինչև 345 պատգամավորական մանդատ:
Դեմոկրատական կուսակցությունը ներքին պալատում կստանա 55-77 տեղ: Հնարավոր է, որ ընդդիմադիր ուժերի ղեկավար դառնա ոչ թե վերոնշյալ կուսակցությունը, այլ նոր քաղաքական ուժ`«Ճապոնիայում բարեփոխումների միավորումը»:
Ըստ կանոնադրության` Ճապոնիայի ներքին պալատի ղեկավարը դառնում է հաղթող կուսակցության ղեկավարը:
Այսպիսով, ըստ exit-polls-ի տվյալների, երկրի նոր վարչապետ պետք է դառնա Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Սինձո Աբեն:











































