Երևանի ավագանին չորրորդ գումարման առաջին նիստում միաձայն կողմ քվեարկությամբ հավանություն է տվել հայ նշանավոր բանաստեղծ, քնարերգու Համո Սահյանի հիշատակը հավերժացնող հուշարձանը մայրաքաղաքի Օղակաձև զբոսայգու 5-րդ հատվածի շատրվաններին հարակից տարածքում տեղադրելու մասին որոշման նախագծին:
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, թե կարծիքների փոխանակումից և խմբակցությունների ներկայացուցիչների ելույթներից հետո ավագանին, դարձյալ միաձայն կողմ քվեարկությամբ, համաձայնություն է տվել նաև Երևանը Եվրոպական Միության «Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնությանը միանալու մասին որոշման նախագծին:






































